«Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան». Էդուարդ Շարմազանով
936
Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 14:12
![]() ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան։ Կառավարությունը որոշել է մինչև 2030թ. 5-8 պետական բուհեր ստեղծել։ Եղած բուհերը չեք կարողանում պահել, ի՞նչ 5-8 նոր բուհ։ Դրա փոխարեն այդ գումարները տրամադրեք հայագիտական ֆակուլտետների ու ամբիոնների կատարելագործման ու պետական սուբսիդավորման համար։ Եթե այսպես գնաց, վաղը հայոց լեզվի ու հայոց պատմության մասնագետներ չեք ունենալու։ Այդ մասնագիտությունները պետական հոգածության և հատուկ ֆինանսավորման կարիք ունեն։ Բայց երևի դուք հայագիտության հետ «պինդ խռով» եք։ Մնում է նոր ստեղծվող 5-8 բուհերն էլ թուրք-ադրբեջանական կրթական ծրագրերի տակ դնեք, ու ամեն ինչ կընկնի իր տեղը։ Հ. Գ. Ի դեպ, դեռևս 2020-ին հաստատված Ազգային անվտանգության ռազմավարական ծրագրից հանվել է հայապահպանությունը»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
