Երիտասարդ մասնագետների համար կգործի հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց
![]() Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոց» դրամաշնորհի շրջանակում օգոստոսի 15-25-ն իրականացնում է հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ նվիրված պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության խնդիրներին։ Դասընթացները կվարեն բնագավառի փորձառու մասնագետները՝ Հայաստանի և Ռուսաստանի տարբեր թանգարաններից ու գիտահետազոտական կենտրոններից։ Ամառային դպրոցի շրջանակում կքննարկվեն և կներկայացվեն՝ պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության հայաստանյան ու միջազգային փորձը, գիտակարգի ձևավորման պատմությունը և խնդիրները, վերականգնող-կոնսերվատոր մասնագիտությունը, Դպրոցի առավել աչքի ընկած երկու մասնակցի հնարավորություն կտրվի եռամսյա վճարվող փորձաշրջան անցնել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում։ Դասընթացները տեղի կունենան Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Թաիրով» մասնաշենքում (հասցե՝ ք. Երևան, Թաիրովի 9): Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 522-618 (Պատմամշակութային ժառանգության ԳՀԿ) կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
