«Ուսուցիչների բացարձակ մեծամասնությունը մասնագիտական որակավորման առումով անպիտան է»․ Վարդան Բալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ագրարային համալսարանը մեկնաբանել է ընդունելության քննությունների արդյունքները և ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ բուհ դիմած դիմորդների 80 տոկոսը կտրվել է քննություններից։ Գովելի է փաստը, որ համալսարանը վերլուծում է իրավիճակը, որ իրենց կարծիքով գտնվում է բուհից դուրս։ Կհամաձայնեն մասամբ, իհարկե, որովհետև արդեն տևական ժամանակ է, որ մի շարք բուհեր, այդ թվում՝ Ագրարային համալսարան դիմում են առավելապես ոչ բարձր առաջադիմությամբ դիմորդները, և այդ պատճառներից մեկն է, որ նշված բուհում անցողիկ միավորները ավանդաբար ավելի ցածր էին։ Ինչևէ, վերջապես նաև ՀՀ պետական բուհի մակարդակով բարձրաձայնվել հանրակրթության բնագավառում տիրող խայտառակ պատկերը։ Ակնհայտ է, որ գործող կառավարության հատվածական քայլերը, ներառյալ աշխատավարձերի բարձրացումը, էական բարելավում չեն ապահովում կրթության որակի առումով։ Ձևական ատեստավորումները, դպրոցների կառավարման խորհուրդների՝ ներկա իշխանավորների մարդկանցով համալրման հաշվին նորացումը, կիսատ-պռատ այլ գործողությունները համակարգային ճգնաժամը չեն հանգուցալուծում։ Նորից կրկնեմ, Հայաստանի կրթական համակարգը արտադրում է ժամկետանց կրթություն, outdated education։ Սրան հավելեք տարիներով ընտրակեղծարար մեքենայի կամակատար ուսուցիչների բազմությունը, որոնց բացարձակ մեծամասնությունը մասնագիտական որակավորման առումով անպիտան է, եթե դպրոցից հանեք, աշխատաշուկայում մասնագիտական աշխատանք չեն կարող գտնել, մրցակցության անպատրաստ են, պատկերը կամբողջանա։ Աղբյուրը` Վարդան Բալյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
