Իտալիայի նախագահը ցրել է խորհրդարանը
![]() Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ։ Դրանից հետո նա հրամանագիր է ստորագրել այն լուծարելու մասին։ Մինչ այս Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հուլիսի 21-ին կրկին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Տեղական լրատվամիջոցները նշել են, որ երկրի նախագահն ընդունել է կառավարության ղեկավարի հրաժարականը։ Հուլիսի 20-ին Դրագին չի կարողացել ստանալ կոալիցիոն գործընկերների աջակցությունը վստահության քվեի ժամանակ։ Սենատորները պաշտպանել են Նախարարների խորհրդի վստահության բանաձևը։ Քվեարկությունը ցույց է տվել, որ Իտալիայի առաջատար կուսակցություններին միավորող կոալիցիան այլևս գոյություն չունի։ Դրագին առաջին անգամ հայտարարել է պաշտոնը լքելու իր մտադրության մասին անցյալ շաբաթ։ Սակայն այն ժամանակ Մատարելլան չի ընդունել հրաժարականը։ Նա վարչապետին խնդրել է խորհրդարանում պարզել, թե արդյոք իր կառավարությունը կարող է հույս դնել մեծամասնության աջակցության վրա: |

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
15104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
12604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
12704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
14704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
12803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
14003.11.2026, 12:54
