Ինչպե՞ս իջևանցի անփորձ երիտասարդը դարձավ ամբիոնի վարիչ. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Հուլիսի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ է ընտրվել իջևանցի ոմն Հայկ Քամալյան, որը, ըստ իջևանյան մեր աղբյուրների, մտերիմ է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ: Մեզ պատմեցին, որ նախկին ամբիոնի վարիչ Մհեր Աղալովյանը, որը շուրջ հինգ տարի՝ 2017-2022 թթ․, զբաղեցրել է ՀՊՏՀ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը և վայելում է Տնտեսագիտական համալսարանի թե՛ ուսանողների, թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգանքը, չի առաջադրել իր թեկնածությունը: Բայց դա ոչ թե կամովին կայացված որոշում է եղել, այլ նրան պարտադրել են չառաջադրվել, որ իջևանցի անփորձ երիտասարդը, ով ընդամենը 32 տարեկան է, դառնա այս կարևոր ամբիոնի վարիչը: Մեր տեղեկություններով՝ Մհեր Աղալովյանին «վերևներից» հրահանգել են բախտը չփորձել և չառաջադրվել, քանի որ որոշված է՝ այդ պաշտոնին պետք է նշանակվի Հայկ Քամալյանը: Ինքը՝ Մհեր Աղալովյանը, ով ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի որդին է, նույնպես շատ տարեց չէ՝ 50-ը դեռ չի բոլորել, բայց, ի տարբերություն Քամալյանի, գիտությունների դոկտոր է և 5 տարի հաջողությամբ ղեկավարել է ամբիոնը, իսկ ամբիոնի վարիչները, որպես կանոն, երկար են պաշտոնավարում: Եվ ինչո՞ւ չպաշտոնավարեն, եթե չեն ձախողվել, արդարացրել են իրենց, և ամբիոնն էլ բնականոն գործում է: Ո՞րն է իմաստը՝ 32-ամյա գիտությունների թեկնածուին ամբիոնի վարիչ նշանակելու: Պարզ է, որ դրա հիմքում սովորական հովանավորչություն է՝ ուղիղ վարչապետից եկող: Քամալյանի միակ առավելությունն իջևանցի լինելն է․ որևէ այլ ուշագրավ փաստ չհայտնաբերեցինք նրա կենսագրության մեջ: Եղել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, ապա աշխատանքի է անցել ՀՀ Տնտեսագիտական համալսարանում: Անընդհատ և մինչ օրս դիմորդների հետ է պարապում՝ բուհ ընդունվելու համար: Հայկ Քամալյանի հայրը՝ Արթուր Քամալյանը, շատ տարիներ առաջ եղել է Իջևանի քաղաքապետը: Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատկապես մտերիմ է Արթուր Քամալյանի եղբոր հետ: Հայկ Քամալյանը մեզ հետ զրույցում նախ սիրալիր խոստացավ, որ կհանդիպի մեզ հետ և կպատասխանի բոլոր հարցերին, սակայն ժամեր անց բավականին ագրեսիվ տոնով հայտարարեց, թե չի պատրաստվում մեզ հետ զրուցել: Իսկ երբ փորձեցինք հեռախոսով հարցնել, թե արդյոք իր՝ իջևանցի լինե՞լն է ամբիոնի վարիչ դառնալու գաղտնիքը, վրդովվեց՝ ասելով, որ մանիպուլյատիվ հարցեր չտանք»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
