Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բրիտանիան կես միլիոն ֆունտ է հատկացնում Ադրբեջանի կողմից բռնազավթված հողերի ականազերծման համար

248
Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 18:00
Բրիտանիան կես միլիոն ֆունտ է հատկացնում Ադրբեջանի կողմից բռնազավթված հողերի ականազերծման համար

«Մեծ Բրիտանիան 500 հազար ֆունտ սթերլինգ է հատկացրել Ադրբեջանին՝ ազատագրված տարածքներում ականազերծման աշխատանքներին աջակցելու համար»,- ասված է Բաքվում Միացյալ Թագավորության դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, Մեծ Բրիտանիան աշխատում է տարածաշրջանը մարդկանց համար ավելի ապահով վայր դարձնելու, կայունություն ապահովելու ուղղությամբ և լրացուցիչ 500,000 ֆունտ է հատկացրել տարածաշրջանում ականազերծման աշխատանքներին աջակցելու համար»:

Այս մասին նշված է նաև Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփի թվիթերյան էջում արված գրառման մեջ։

«Մենք շարունակում ենք միասին աշխատել տարածաշրջանում խաղաղության համար։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է տարածաշրջանում ականազերծման գործողությունների համար լրացուցիչ 500,000 ֆունտ սթերլինգ ֆինանսավորման մասին: Կարծում եմ, որ այդ միջոցները կօգնեն Ադրբեջանի Ականազերծման Գործակալությանը նվազեցնել խաղաղ բնակչության համար ռիսկերը, ինչը թույլ կտա մարդկանց կյանք կառուցել ազատագրված տարածքներում»,- ասել է դիվանագետը հրապարակման մեջ։