«Թող մտածեն Բերձորի, նոր տարածքներ հանձնելու մասին, մեր օրակարգն այսօր ուրիշ տեղ է». Իշխան Սաղաթելյանը՝ իրեն պաշտոնից հեռացնելու մասին
![]() Խղճում եմ իրենց, մեղքս գալիս են, եթե այս երկրի օրակարգը դա է, նորմալ է, բայց ինձ համար այս պահին դա երկրորդական հարց է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իրեն ԱԺ փոխնախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ ՔՊ-ի որոշմանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Աղբյուրի հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նշել է, որ մամուլից է տեղեկացել իրեն պաշտոնանկ անելու որոշման մասին. «Դա իրենց օրակարգն է, ինձ համար դա այնքան երկրորդական հարց է, իրենց համար էր դա կյանքի նպատակ, մեղքս գալիս են, թող մտածեն Բերձորի, նոր տարածքներ հանձնելու մասին, մեր օրակարգն այսօր ուրիշ տեղ է»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |
«Աբովյանի բաժնի ՔՀԲ աշխատակիցները ծեծել և խոշտանգել են Վահագն Մանուկյանին». Իոաննիսյան (լուսանկար)
2520:36«Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով». Հովհաննես Իշխանյան (տեսանյութ)
3820:13«Ապառաժ» ՍՊԸ -ի տնօրենը հերքում է
4620:04Հոգեհանգստյան կարգ՝ անմեղ զոհերի հոգիների համար
6219:18««Ղարաբաղ տելեկոմ»-ը կործանել ու կործանում է Արցախը». Վիտալի Պետրոսյան
7719:12«Ծանր տեխնիկայով փորձում ենք մոտենալ տեղանքին, որտեղ հնարավոր է լինի անհետ կորածը»․ ԱԻՆ աշխատակից (տեսանյութ)
6618:40