«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել 805 հոգի
1091
Երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ., 19:12
![]() Հունիսի 14-ին անցկացված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության նախնական արդյունքները հայտնի են: Գնահատման և թեստավորման կենտրոնից փոխանցում են, որ հայտագրվածների թիվը 5230-ն է, քննությանը մասնակցել է 5142 հոգի: Միջին միավորը եղել է 11.95, դրական միավորի շեմը չի հաղթահարել 805 հոգի կամ մասնակիցների 15.7 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 504 հոգի կամ մասնակիցների 9.8 տոկոսը: 2022 թվականի ցուցանիշները երբ համեմատում ենք 2021 թվականի ցուցանիշների հետ, ստացվում է հետևյալ պատկերը. 2021 թվականին քննությանը մասնակցած դիմորդների թիվը եղել է 4005, միջին միավորը եղել է 12.26: 7.5-ից ցածր միավոր ստացել է 519 հոգի կամ դիմորդների 13 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 386 հոգի կամ դիմորդների 9.6 տոկոսը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
33319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
16618.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
12717.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15117.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 17:12
