«Դիլիջան» ազգային պարկում խլուրդների անկումը հնարավոր էր կանխել. բնապահպան
![]() Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։ Բնապահպան Սիլվա Ադամյանի փոխանցմամբ՝ ընդհանրապես մի քանի տարի է՝ Դիլիջանի անտառածածկ տարածքներում քիմիական գլոբալ մշակում չի կատարվել: Մշակում եղել է, բայց մասնակի՝ այգիներ և այլ տեղեր, որտեղ շատ կենսաբազմազանություն չկա: «Հիմա, փաստացի, լուրջ խնդիր կա միջատների հետ կապված, որը պայմանավորված է կլիմայական տարբեր փոփոխությունների, ինչպես նաև կենսաբազմազանության տեսակային կազմի փոփոխությամբ: Եվ, քանի որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել, Շրջակա միջավայրի նախարարությունը որոշում է ընդունել քիմիական մշակման ենթարկել անտառները: Տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ այն տարածքներում, որտեղ պետք է արվի քիմիական մաքրում՝ մարդկանց և կենդանիների մուտքն արգելվում է: Տարօրինակ հայտարարություն. որևէ իրազեկ մարդ նման հայտարարություն չէր կարող տեղադրել: Գիտականորեն հիմնավորված հայտարարություն պետք է տեղադրեին, և մինչև քիմիական մշակման անցնելը պետք է նայեին, թե որ մասերում է արվում, ինչպիսի կենդանական աշխարհ կա, ինչ չափով կարող է վնաս կրել և այլն: Միջազգային մեր գործընկերները բազմիցս անդրադարձել են այս թեմային. Անգլիայում այսպիսի քիմիական մշակման պատճառով մի քանի տարի արծիվները չեն կարողացել ժառանգություն ապահովել. հենց ձուն դրել են՝ փշրվել է բնի մեջ: Այսինքն, դա քիմիական մշակման ազդեցությունն էր, որը կատարվել էր: Տարիներ շարունակ այնքան միջոցառումներ արեցին, մինչև այդ վիճակից դուրս եկան: Այսինքն, մի բան անելուց առաջ նախ պետք էր խորը մտածել: Ես չեմ ասում, որ պետք չէր անել: Նախ հետազոտություն պետք է անեին: Հիմա էլ ասում են՝ գիտնականներին հավաքենք, տեսնենք՝ ինչից են սատկել. պարզ չէ՞. մասսայական անկումը դրանից է»,- «168»-ի հետ զրույցում ասել է Սիլվա Ադամյանը: Հարցին՝ իրավիճակը շտկել հնարավո՞ր է, պատասխանել է. «Պետք է օրերով մեծ քանակությամբ անձրևներ գան, մաքրեն, տանեն: Իրավիճակը կշտկվի, բայց վնասը կկրենք»: Հավելենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ահազանգը գտնվում է նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի ուշադրության կենտրոնում, դրան կտրվի համատասխան ընթացք։ |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
