«Վաղը կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջին օրն է». Ժաննա Անդրեասյան
![]() ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ ուսուցիչներ, վաղը կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջին օրն է: Հիշեցնում եմ, որ հայտ եք ներկայացնում մեկ առարկայից: «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» առարկաները մեկ թեստում են տեղակայված, էական չի, թե որ առարկան կնշեք էլեկտրոնային մատյանում: Նույնը վերաբերում է «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներին: Ինչպես սահմանված է կարգով, ԳԹԿ-ն յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակելու է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։ «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաների ատեստավորումն անցկացվելու է գրավոր եղանակով՝ տվյալ ուղղությամբ կրթություն իրականացնող մանկավարժական բուհերում՝ մասնագիտական հանձնաժողովների կողմից: Բոլոր առարկաների ատեստավորումներն անցկացվելու են սեպտեմբերին: Առաջադրանքները խստիվ համապատասխանելու են տվյալ առարկայի ծրագրին: Հատուկ ուշադրություն է դարձված առաջադրանքների ծավալի և հատկացվող ժամանակի հարաբերակցությանը»: Աղբյուրը` Ժաննա Անդրեասյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
