Ե՞րբ կիջնեն կարտոֆիլի գները. պարզաբանում է մասնագետը
![]() Արդեն տևական ժամանակ է՝ շուկայում կարտոֆիլի գինը հատել է 500 դրամի սահմանը, ինչը, ըստ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի՝ տրամաբանական չէ։ «Շուկայում վաճառվում է ջերմոցներում աճեցրած կարտոֆիլ, որի արժեքը սկսվում է 2 հազար դրամից։ Կարտոֆիլի նոր բերքը կլինի այս ամսվա վերջին և հաջորդ ամսվա սկզբին, որից հետո կարտոֆիլի գները շեշտակի կիջնեն։ Մեզ մոտ ցանքատարածությունները պակասել են, և դրան զուգահեռ՝ Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում վարում է տգետ քաղաքականություն, և արդյունքը բոլորը տեսնում են։ Կարտոֆիլն այսօր մարդկանց համար երկրորդ հացն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։ «Միանշանակ այս ամենը միտումնավոր է արվել, եթե առաջին տարում կասկածում էինք, որ կարող է հմտությունների պակասից լինել, այսօր արդեն վստահ ենք, որ միտումնավոր են անում։ Տեսեք, կառավարությունը մի քանի ծրագրեր ունի, որոնք ուղղակի ծիծաղելի են՝ սուբսիդավորում են վարկերը, և եթե գյուղացին այդ վարկերը կտեսնի՝ կուրախանա։ Այսինքն՝ գյուղացուն սուբսիդավորելու անվան տակ կառավարությունը սուբսիդավորում է բանկերին։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
