Թուրքիան նախապայման է դրել Շվեդիայի առջև
![]() Շվեդիան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ Անկարայի հիմնավորված մտահոգությունները չեն լուծվել։ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու այս պայմանն անվանել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը շվեդական Expressen թերթի հոդվածում։ «Այնպիսի երկրները, ինչպիսին Թուրքիան է, որոնք հայտնվել են ահաբեկչության թիրախում, քրտնաջան աշխատում են այդ երկակի ստանդարտները վերացնելու ուղղությամբ: Հաշվի առնելով այս պատմությունը՝ Թուրքիայի համար անընդունելի կլինի դիտել, թե ինչպես է Շվեդիան փորձում անդամակցել ՆԱՏՕ-ին՝ չվերանայելով իր դիրքորոշումը»,- պարզաբանել է Թուրքիայի ղեկավարի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ Անկարայի համար պարտադիր պայման է, որ Շվեդիան դադարի քաղաքական ապաստան տալ նրանց, ովքեր «հանցագործություններ են կատարել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ»։ Ալթունը հարցադրում է կատարել՝ շվեդները կկիսեի՞ն այս դիրքորոշումը «եթե թուրքական կառավարությունը պատսպարեր Ստորտորգետի հարձակման համար պատասխանատու ահաբեկչական կազմակերպությանը»։ «Շվեդիան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ չլուծված են Թուրքիայի արդարացի մտահոգությունները։ Եթե Շվեդիան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը հարձակման դեպքում կպաշտպանի իրեն, ապա պետք է ընդունի այս փաստը»,- եզրափակել է Ալթունը։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
