Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են միասնական քննությունների օրերը

2407
Չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ., 18:00
Հայտնի են միասնական քննությունների օրերը

Հայտնի են միասնական քննությունների օրերը՝ հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի՝ միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
7.06.2022 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,
10.06.2022 թ. - «Օտար լեզուներ» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն»,
«Իսպաներեն»),
14.06.2022 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»,
17.06.2022 թ. - «Մաթեմատիկա»,
21.06.2022 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»,
24.06.2022 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»: