«Կամավոր ատեստավորում անցած ուսուցչի աշխատավարձը կդառնա մինչև 400 հազար դրամ»․ Վ․ Դումանյան
![]() Կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհիվ ուսուցչի աշխատավարձը կարող է դառնալ մինչև 400 հազար ՀՀ դրամ։ «Առաջարկում ենք կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձնել 200 հազար դրամ և, բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները ևս կստանան 30-50 տոկոս հավելավճար։ Ե՛վ տեսականորեն, և՛ պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ․ ատեստավորում անցած, մեկ դրույքով աշխատող ուսուցիչը՝ 50 տոկոս՝ ատեստավորման արդյունքում, եթե բարձրանա աշխատավարձը, 300 հազար դրամ կստանա»,- այսօր՝ Կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս, նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ «Իհարկե, մենք ունենք տարակարգերի միջոցով աշխատավարձի ավելացման հնարավորություն. այնտեղ կարող է ևս 50 տոկոսով բարձրանալ։ Եթե դրույքաչափը վերցնում ենք 200 հազար դրամ ևս 50 տոկոս, կարող է դառնալ 400 հազար դրամ»,- նշեց նախարարը։ Նախագիծն ընդունվեց միաձայն։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
