ԿԳՄՍ նախարարությունը «հետողորմյա» է անում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունը «հետողորմյա» է անում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի բոլոր «հեղափոխական» համարվող կետերը։ Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մի շարք կետեր ճանաչել էր Սահմանադրությանը հակասող: Եվ, ահա, 2021թ. հոկտեմբերի 25-ին ԿԳՄՍՆ-ն իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում հանրային քննարկման ներկայացրեց օերնքի «խմբագրված» տարբերակը, սակայն այս անգամ ունքն ուղղելու տեղը աչքն էլ հանեցին: Մասնավորապես, բուհի կառավարման խորհրդին իրավունք է վերապահված ընտրելու ռեկտորի մինչև երեք թեկնածու և ներկայացնելու նախարարի հրամանագրմանը: Թե ինչ չափանիշներով է նախարարը ընտրելու ռեկտորի միակ թեկնածուին, օրենքը չի հստակեցնում: Արդյունքում ռեկտորները նշանակվելու են բացառապես ԿԳՄՍ նախարարի «ճաշակով»: Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ օրենքում փոփոխություններ են կատարվել նաև հանրային քննարկման ներկայացվելուց հետո: Մասնավորապես, կառավարման խորհուրդներում քաղաքական դեմքեր եւ պաշտոնյաներ ներգրավելու արգելքը ևս հանվել է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
