Երևանում վարձակալած բնակարանի պահարանում գտել են ռուս կնոջ դին
![]() Հայաստանում՝ Երևանում վարձակալած բնակարանի պահարանում մահացած են գտել եկատերինբուրգցի փաստաբան Վիկտորյա Պոպովային: Վարկածներից մեկի համաձայն՝ կինը կարող էր ինքնասպան լինել, թեև նրա ծանոթները չեն հավատում այդ վարկածին՝ նա չափազանց կենսուրախ ու ակտիվ կյանքով ապրող մարդ էր։ Այժմ նրա հարազատներն ու ընկերները փորձում են լուծել դին հայրենիք տեղափոխելու հարցը։ Ինչպես պարզել են KP-Ekaterinburg-ի թղթակիցները, կինն աշխատել է Եկատերինբուրգի Լենինսկի շրջանի ոստիկանության բաժանմունքում՝ որպես քննիչ, այնուհետև դարձել է իրավաբան: Միաժամանակ նա սպորտի սիրահար էր՝ զբաղվում էր, այսպես կոչված, կենգու ցատկով, որի ժամանակ մարդը վարժություններ է անում՝ հագնելով հատուկ զսպանակավոր կոշիկներ։ Որոշ ժամանակ առաջ նա տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ աշխատել է որպես զբոսավար ու մազիչ: Այնուհետև ընկերներին հայտնել է, որ գնում է Երևան՝ փաստաթղթերի հետ կապված հարցերով: Գալով՝ որոշել է մնալ Հայաստանում: Ահազանգը բարձրացրել է Երևանում նրա ծանոթներից մեկը: Հայուհի կինը նկատել է, որ նա չի պատասխանում զանգերին, չի բացում դուռը: Դեպքի վայր կանչված իրավապահները բացել են դուռն ու հայտնաբերել նրա դին պահարանում: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
