«Փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ». Նաիրա Զոհրաբյան
![]() ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ սա արել են նախկիններն ու «քցել են» Հայաստանի ամենաարդար իշխանության ջեբը, չի բացառվում, որ արած լինի, օրինակ, մասոնական օթյակը, կամ՝ հաստատ Պուտինն արած կլինի, որ պատժի մեզ Նիկոլի բրյուսելյան այցի համար, եկեք չբացառենք նաև, որ արած լինեն աստղագուշակ տիկին Լյուսյայի հայտնաբերած երկու վհուկները, բայց, ամեն դեպքում, տեղեկացված լինելը պաշտպանում է անսպասելի անաֆիլակտիկ շոկից։ Ուստի տեղադրում եմ 2021 թվականի համեմատ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գնաճը։ Եվ այսպես՝ հաց և հացամթերք՝ թանկացել է 10%, սուրճ՝ թանկացել է 13-15% ծխախոտ՝ թանկացել է 10% բուսական յուղը թանկացել է 48-52% շաքարավազը թանկացել է 50% կաթնամթերքը թանկացել է 25% միրգը թանկացել է 25-30% բանջարեղենը թանկացել է 10-15% սխտոր՝ թանկացել է 100% խառը կանաչին թանկացել է 60-70% ալյուրը թանկացել է 12,5% խմիչքը՝ 10-13% ոչ պարենային ապրանքները թանկացել են 15-20%: Ի դեպ, բոլոր փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ։ Մնացած «էլիտար» խոտերինն էլ չասեմ։ Սրան գումարում ենք գազի և էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում կոմունալ վճարների շռնդալից թանկացումը, ու հայկական երազանքի իդիլիան դառնում է ֆուլ կատարյալ»։ Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
