ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ռուսաստանը քիմիական զենք է կիրառել
![]() «Մոտ մեկ ժամ առաջ ռուսական զորքերը Մարիուպոլ քաղաքում ուկրաինացի զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ անհայտ ծագման թունավոր նյութ են օգտագործել, որը նետվել է անօդաչու թռչող սարքից»։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ազովի գնդի մամուլի ծառայությանը։ Ըստ տեղեկությունների՝ տուժածների մոտ առկա է շնչառական անբավարարություն, վեստիբուլո-ատակտիկ համախտանիշ։ Նախնական տեղեկություններով՝ ռուսական զորքերը Մարիուպոլում զարին են կիրառել, գրում են լրատվամիջոցները։ Զարինը ֆոսֆորօրգանական նյարդակաթվածային նյութ է: Այն հեղուկի տեսքով նյութ է, որը գոլորշիանալիս վերածվում է թունավոր գազի։ Մարդկանց համար այն չափազանց վտանգավոր է, քանի որ ունի նյարդային կաթվածահար ազդեցություն։ Զարինն օրգանիզմ է մտնում մաշկի և շնչառական օրգանների, ինչպես նաև լորձաթաղանթների միջոցով։ Մնալով հագուստի վրա՝ այն շարունակում է գոլորշիանալ և թունավորել մարդուն, ինչպես նաև շրջապատող բոլորին։ Հայտնի է, որ նման գազը ավելի ծանր է, քան օդը, ուստի թունավորվելու հավանականությունն ավելի մեծ է, եթե դուք գտնվում եք նկուղում կամ որևէ հարթավայրում։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
