Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը եռամսյակում հասել է 2014 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշին
![]() Մասնավոր հատվածի կողմից Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը 2022 թվականի առաջին երեք ամիսներին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,6 անգամ և կազմել 64,2 մլրդ դոլար, հստակեցվում է Կենտրոնական բանկի կայքում տեղադրված տվյալներում։ Ցուցանիշն ավելի բարձր է եղել 2014 թվականին, երբ Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը չորրորդ եռամսյակում կազմել է 152,1 մլրդ դոլար։ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան ընդգծել է, որ կապիտալի զուտ արտահոսքի ցուցանիշը «չի կարելի նույնացնել կապիտալի անօրինական արտահանման կամ «փախուստի» հետ։ «Բաց տնտեսության պայմաններում ընթացիկ հաշվի դրական մնացորդ ունեցող ցանկացած երկիր կապիտալ է արտահանում կա՛մ պետական արժութային պահուստների աճի, կա՛մ մասնավոր հատվածի միջոցով: Ուստի կապիտալի արտահոսքը պարտադիր չէ, որ վատ լինի, և կապիտալի ներհոսքը միշտ չէ, որ լավ է տնտեսության համար»,- նշել է նա։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
