«Հնարավոր չի լինելու կանխիկ ձևով լիցքավորել բուքմեյքերական հաշիվները». նախագիծ
![]() ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը: Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գևորգ Պապոյանի խոսքով՝ քաղաքացիները բուքմեյքերական հաշիվներն այսօր կարող են լիցքավորել 3 եղանակով՝ կանխիկ, բանկային քարտից և էլեկտրոնային դրամապանակից: «Նախագծով առաջարկում է՝ օրենքի ընդունումից տասն օր հետո կանխիկ հատվածը հանել, այսինքն՝ հնարավոր չի լինելու կանխիկ ձևով լիցքավորել բուքմեյքերական հաշիվները, այնուհետև 6 ամիս հետո հնարավոր չի լինելու էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել բուքմեյքերական հաշիվները: Այսինքն, օրենքն ընդունելուց 6 ամիս 10 օր հետո քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել միայն ու միայն անկանխիկ եղանակով»,- ասաց Պապոյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
