Ռուսաստանցի խոշորագույն գործարարները հայտնվել են Կանադայի պատժամիջոցների տակ
![]() Կանադան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում ներառել է ևս ինը անձի, այդ թվում՝ «Նորիլսկի Նիկելի» համասեփականատեր Վլադիմիր Պոտանինին, «Ռենովա» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգին, «Սիբուր» (Ռուսաստանի խոշորագույն նավթաքիմիական ընկերություն) բաժնետեր Կիրիլ Շամալովին: «Նովատեկ»-ի ղեկավար և համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս մասին ասվում է Կանադայի կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում, որը վերաբերում է Մոսկվայի դեմ կանադական պատժամիջոցներին Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։ Ցուցակում են նաև ՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր տնօրինության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը, «Սինարա գրուպ» ԲԲԸ նախագահ Դմիտրի Պումպյանսկին և Գալինա Պումպյանսկայան, «Ռուսագրո» գյուղատնտեսական հոլդինգի գլխավոր սեփականատեր Վադիմ Մոշկովիչը և «Մարաթոն» խմբի նախագահ Ալեքսանդր Վինոկուրովը: Բացի այդ, Կանադան իր պատժամիջոցների ցուցակում ներառել է Բելառուսի ևս ինը քաղաքացիների։ Ցուցակում են Բելառուսի պաշտպանության փոխնախարարներ Անդրեյ Ժուկը, Անդրեյ Բուրդիկոն և Սերգեյ Սիմոնենկոն։ Կանադայում արգելված բոլոր անձանց արգելվում է գույքով գործարքներ կատարել և վարկեր ստանալ: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
