«Ապրիլը լինելու է դժվարագույն ամիս». Հարություն Մկրտչյան
![]() Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի գրառումը. «Ապրիլ ամիսը լինելու է մեզ համար դժվարագույն ամիս, Եվրոպան կանգնած է ռուսական գազից առհասարակ հրաժարվելու շեմին, իրանական գազն ունի երկու տարբերակ հասնելու Եվրոպա՝ Սիրիա, Հայաստան (Սյունիք)։ Սիրիայի տարբերակը բացառված է, որովհետև Պուտինն այս հարցը վաղուց է լուծել... Մնում է Հայաստանը... շատ ու շատ արտաքին-քաղաքական թունդ սլաքներ են ուղղվում դեպի Հայաստան... Հայաստանն առջևում ունի ապրիլի 6-ի՝ Ալիև-Փաշինյան հանդիպում Բրյուսելում, ԼՂ չկարգավորվող հիմնահարց, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ երկրի կարգավիճակ, Արևմուտքի, Հյուսիսի, Թուրքիայի միջև մանևրելու սահմանափակ ռեսուրսներ, ծանր վիճակում գտնվող բանակ և տնտեսություն, հետպատերազմյան շրջան, ընկճախտից դեռ դուրս չեկած հասարակություն։ Էս բոլոր հարցերը միասնաբար լուծելու փոխարեն նույն ապրիլ ամսին ամենքն օրացույցում մի օր են գտել ու համահայկական փրկության հերթական «միծինգին» են կանչում ժողովրդին.... Էլեմենտար տրամաբանական շղթա հավաքելու բազա չունեն, ուր մնաց մի ողջ ազգի «փրկության» կամ աշխարհաքաղաքական ճգնաժամից մինիմալ կորուստներով դուրս գալու բանաձև ունենան... Սրա փոխարեն ուժերը մեկտեղեք, աչքներդ էլ լայն բացեք ու տեսեք, թե ինչ մակարդակում է հենց այս պահին Ադրբեջանի միջազգային լոբբինգը ու ինչ մակարդակում է մերը....»: Աղբյուրը` Հարություն Մկրտչյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
