Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Գերմանիան ռուսական գազ չի ստանում

1124
Ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ., 16:06
Գերմանիան ռուսական գազ չի ստանում

Լեհաստանի և Գերմանիայի սահմանին «Յամալ-Եվրոպա» գազատարով գազի ֆիզիկական հոսքը փաստացի զրոյացել է, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Gascade գազափոխադրող օպերատորի տվյալները։

Տեղեկությունների համաձայն, վառելիքը դադարել է հոսել Գերմանիա և հետադարձ ընթացքով հոսում է դեպի Լեհաստան։

Նշվում է, որ խոսքը գնում է Գերմանիայի ուղղությամբ Մալնովի գազաչափ կայանի միջոցով գազի հոսքի մասին։