Իտալիան, Նիդեռլանդները և Լատվիան հայտարարել են ռուսների ակտիվների սառեցման մասին
![]() Իտալիան պատժամիջոցների ենթարկված ռուսներից բռնագրավել է 900 միլիոն եվրոյի ունեցվածք, հայտարարել է արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն Bild-ին տված հարցազրույցում։ «Առայժմ մենք կարող ենք խոսել 900 միլիոն եվրոյի ընդհանուր գումարի մասին: Մենք գործեցինք արագ և հետևողականորեն և կշարունակենք դա անել»,- ասել է Դի Մայոն՝ նշելով, որ Հռոմը խստորեն հետևում է իր պատժամիջոցներին: Մարտի 22-ին Իտալիայի իշխանությունները հայտարարեցին 800 մլն եվրո ակտիվների սառեցման մասին։ Նիդեռլանդներում ռուսաստանցիների սառեցված ակտիվների ծավալն աճել է մինչև 516 միլիոն եվրոյի, ասվում է հոլանդացի նախարարների նամակում։ Սառեցման հաշվետվություններ են ստացվել բանկերից, ապահովագրական ընկերություններից, ֆոնդերի կառավարիչներից և այլ ֆինանսական հաստատություններից: Մարտի 22-ին Նիդեռլանդների իշխանությունները հայտարարեցին 400 մլն եվրո ակտիվների սառեցման մասին: Լատվիայի բանկերում սառեցվել է պատժամիջոցների ցուցակում հայտնված ռուսներին պատկանող 55 մլն եվրո, հայտնում է LETA-ն՝ վկայակոչելով Ֆինանսական և կապիտալի շուկաների հանձնաժողովի տվյալները։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
