ՌԴ ԿԲ-ը ֆիզիկական անձանց թույլ է տվել արտասահման տեղափոխել ամսական մինչև 10 հազար դոլար
![]() Ռուսաստանի բանկը ֆիզիկական անձանց համար վեց ամսով սահմանել է արտերկիր դրամական փոխանցումների չափի նոր շեմեր։ Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի կայքը։ Մեկ ամսվա ընթացքում անձը կարող է արտասահման փոխանցել ռուսական բանկում գտնվող իր հաշվից իր կամ արտերկրում գտնվող այլ ֆիզիկական անձի հաշվին ոչ ավելի, քան 10000 դոլար կամ համարժեք այլ արժույթ: «Առանց հաշիվ բացելու դրամական փոխանցումների ծառայություններ մատուցող ընկերությունների միջոցով կարող եք ամսական փոխանցել ոչ ավելի, քան 5000 ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արժույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այս կանոնները վերաբերում են այն երկրների ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին, որոնք չեն աջակցում պատժամիջոցներին, ինչպես նաև բոլոր այլ պետությունների ոչ ռեզիդենտներին, ովքեր աշխատում են Ռուսաստանում աշխատանքային կամ քաղաքացիական իրավունքի պայմանագրերով: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
