Այսօրվանից գազի սակագինը Հայաստանում թանկացավ
![]() Այսօրվանից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) մեկ ամիս առաջ բավարարել էր «Գազպրոմ Արմենիայի» հայտը, սակայն ՀԾԿՀ-ի արած առաջարկների հիման վրա․ ռուսական ընկերությունն առաջարկում էր կապույտ վառելիքի միասնական սակագին սահմանել 135.6 դրամ, կարգավորող հանձնաժողովն էլ հայտն ուսումնասիրելուց հետո իր հաշվարկներն էր ներկայացրել՝ առաջարկելով անապահով խավերի համար սակագինն անփոփոխ թողնել՝ 100 դրամ, սովորական սպառողների համար գազը թանկացնել 4.7 դրամով՝ սահմանելով 143.7 դրամ։ Մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների համար, ՀԾԿՀ-ն շուրջ 4 տոկոս թանկացում էր նախատեսում, ավելի քան 4 տոկոս թանկացում էլ ջերմոցային տնտեսությունների համար։ Գազը միջինը 4.1 տոկոսով թանկ է այսօրվանից, ռուսական ընկերությունը, մինչդեռ 6 տոկոս թանկացում էր նախատեսում ու միասնական սակագնի սահմանում։ |

«Առաջիկայում մեզ ակտիվ աշխատանք է սպասվում ԵԱՏՄ-ում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12411:30
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»
14605.06.2026, 09:00
«Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
26504.06.2026, 23:42
«Աղքատ ընտանիքները 0 դրամ են վաճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար». Նարեկ Կարապետյան
25804.06.2026, 23:30
«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով». Բորիս Տիտով
20604.06.2026, 01:12
«Սա պարզապես տնտեսական անկում չէ, սա գիտակցված ինքնասպանություն է»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
22604.06.2026, 00:36
