Բայդենը կհայտարարի պաշարներից օրական 1 մլն բարել նավթ մատակարարելու որոշման մասին
774
Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 21:00
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հայտարարել ռազմավարական պաշարներից շուկա նավթի «ռեկորդային» մատակարարումների ծրագրերի մասին՝ օրական 1 մլն բարելի չափով ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ «Բենզալցակայաններում վառելիքի գների աճին» արձագանքելու՝ Բայդենի հրապարակված ծրագիրը ցույց է տալիս, որ ռազմավարական պաշարները կբացվեն «պատմական» մասշտաբով՝ ճգնաժամը հաղթահարելու համար։ Էներգետիկայի նախարարությունը, պլանի համաձայն, մուտքային եկամուտները կօգտագործի առաջիկա տարիներին վառելիքի ռազմավարական պաշարը համալրելու համար։ Բայդենի վարչակազմը նշում է, որ տարեսկզբին մեկ գալոն բենզինը (3,78 լիտր) մեքենայի սեփականատիրոջ վրա արժեցել է միջինը 3,30 դոլար։ Ներկայումս բենզինի գինը բարձրացել է գրեթե 1 դոլարով՝ հասնելով միջինը 4,20 դոլարի։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
