Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են ՌԴ-ի դեմ հետագա պատժամիջոցների հարցը

683
Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 10:48
ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են ՌԴ-ի դեմ հետագա պատժամիջոցների հարցը

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը և ԵՄ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան հանդիպել են Վաշինգթոնում՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Դիվանագետներն անդրադարձել են Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանմանը, քննարկել վերջինին միջազգային ֆինանսական համակարգից էլ ավելի մեկուսացնելու, ինչպես նաև՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցների ճնշմանը նոր երկրներ ներգրավելու հարցեր: