Վահան Քերոբյանը՝ Կառավարության կողմից լաստանավային փոխադրման սուբսիդավորման մասին
![]() «Կառավարության այսօրվա նիստում շատ կարևոր հարց է ընդունվել, լաստանավային փոխադրման սուբսիդավորման հարցն է, որի շնորհիվ մենք կկարողանանք ապահովել երկաթուղային համակարգի ու Եվրասիական երկաթուղային համակարգի միացումն ու այնպես անել, որ հայկական և եվրասիական ապրանքները վագոններով երկաթուղային հաղորդակցությամբ կարողանան տեղափոխվել մի երկրից մյուս երկիր, ինչը, կարծում ենք, էականորեն կլավացնի Հայաստանի արդյունաբերության մրցունակությունը»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց էկոնոկիայի նախարար Վահան Քերոբյանը։ «Դեռևս որոշակի աշխատանք ունենք անելու, որ ավարտին հասցնենք գործընթացը, բայց հույս ունենք, որ մեկ ամսվա ընթացքում մենք արդեն կունենանք երկաթուղային կանոնավոր փոխադրումներ Հայաստանից դուրս և դեպի Հայաստան»,- ասաց նախարարը՝ նշելով, որ չվացուցակը նախատեսվում է շաբաթը երկու անգամ Սեփական լաստանավ ձեռք բերելու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան Քերոբյանն ասաց, որ Հայաստանը լաստանավ ձեռք չի բերի։ ««Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ու «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից նշանակված օպերատորին փոխահուտուցելու ենք կանոնավոր լաստանավային փոխադրման ընթացքում կատարած ծախսերը և այնպես ենք անելու, որ ցանկացած բեռ, որը լաստանավային փոխադրմամբ է տեղափոխվելու դեպի Ռուսաստան կամ Եվրասիական այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստան, լաստանավային փոխադրման ծախսը Կառավարությունն ամբողջությամբ կփոխհատուցի»,- նշեց նա։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
