«Համաշխարհային տնտեսությունում տեղի են ունենում տեկտոնիկ տեղաշարժեր». Կարեն Ադոնց
![]() Տնտեսագետ Կարեն Ադոնցի գրառումը. «ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԽՏԱՆՈՒՄ» ԵՆ, ՌԻՍԿԵՐԸ՝ ՄԵԾԱՆՈՒՄ Աշխարհում, ինչպես նաև՝ համաշխարհային տնտեսությունում, տեղի են ունենում տեկտոնիկ տեղաշարժեր՝ հղի տարաբնույթ ցնցումներով։ Նման իրավիճակներում չափազանց կարևոր է պահպանել հավասարակշռություն, դնել կայունության և ապագա զարգացման ամուր հիմքերը։ Այս առումով, համակարգատար խոշոր ուղղությունները պետք է գան առաջին պլան՝ դառնալով առաջնահերթություններ։ Որո՞նք են մեզ համար այդ ուղղությունները՝ ՏՏ ոլորտից և տուրիզմից զատ։ • Մաքուր պղնձի, նավթի վերամշակման և պարարտանյութերի արտադրության ներդրումային ծրագրերի մշակումները պետք մտնեն գործնական փուլ։ Անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ՝ «Քաջարանից դեպի Իրան» երկաթգծի և նավթամուղի կառուցման շուրջ։ Առաջնային են նաև՝ • Նոր «արտադրական գոտիների», կադրերի վերապատրաստման կենտրոնների կառուցման և գործարկման հարցերը, • Կապիտալի շուկային և ԲԲԸ-ին վերաբերող օրենսդրության պարզեցման, հայկական բորսայի գործունեության աշխուժացման հարցը, • «Համահայկական ԲԲԸ»-ն՝ առանձին օրենքով ձևավորելու առանցքային խնդիրը։ • Առանձին կենսական ուղղություններով արդյունաբերական գյուղատնտեսության կազմակերպման հարցը։ Սրանք համալիր, բարդ, փոխկապակցված և փոխլրացնող քայլեր են՝ իրարից անջատ (փուլային եղանակով) իրագործել հնարավոր չէ»։ Աղբյուրը` Կարեն Ադոնց |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
