Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Հիմա չեմ կարող խոստանալ, որ հարցը լուծում կունենա»․ Մհեր Գրիգորյան

563
Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 19:18
«Հիմա չեմ կարող խոստանալ, որ հարցը լուծում կունենա»․ Մհեր Գրիգորյան

«Քննարկվում է նաև ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը։ Քննարկման օրակարգում երկրները ներկայացնում են նաև իրենց առաջարկությունները ու, բնականաբար, երկրները առաջարկություններ են ներկայացնում, որ լուծվեն ամենախոշոր ներմուծման դիմաց արտարժույթ արտահանող գործիքների հարցը: Հիմա չեմ կարող խոստանալ, որ հարցը լուծում կունենա, որովհետև կան օբյեկտիվ պայմաններ, բայց այսօր այդ հարցը քննարկվում է նաև հանրային տիրույթում ու ինչ-որ պահի կդառնա օրակարգային», - այսօր Աժ-ում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե հնարավորություն կա՞ քննարկելու Ռուսաստանի հետ գազի վճարման հետ կապված ռուբլիով վճարման որոշակի ժամկետային ռեժիմ, ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։