«Ակնհայտ է, որ պարենային ապրանքների պակասուրդ լինելու է»․ փոխվարչապետ
![]() ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե արդյոք Ուկրաինայում պատերազմով պայմանավորված պարենային ապրանքների արտահանման, տեղական արտադրության հետ կապված ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու: Ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ԵԱՏՄ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է այդ հարցը․ «Մենք որքան էլ մտածենք, այնուամենայնիվ, ապրանքների շարժ առնվազն ԵԱՏՄ տարածքում պետք է տեղի ունենա, որպեսզի լիարժեք խնդիրները լուծվեն ու դա միայն Հայաստանին չի վերաբերում: Կա հստակ պայմանավորվածություն, որ մինչև մարտի 25-ը հանձնաժողովը պետք է փոխադարձ բալանսների հաշվարկ իրականացնի ու սահմանի այն քվոտավորված հոսքը, որն անհրաժեշտ կլինի ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար»։ «Բոլոր հնարավոր խթանները պետք է աշխատեցնել, որպեսզի լոկալ արտադրությունը, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի մասով խթանվի, դա դոգմա է, որովհետև տարածաշարջանում ակնհայտ է, որ պակասուրդ է լինելու»,- նշեց փոխվարչապետը: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
