«Արցախի կորուստ կլինի, եթե Հայաստանը դոփի ռուսական ճահճում». Դավիթ Սանասարյան
![]() «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի գրառումը․ «Գազ կունենա Արցախը, եթե վախ չունենա Հայաստանը Ո՛չ, շուտասելուկ չեմ գրել։ Ադրբեջանից մարդասիրություն սպասելն ինքնախաբեություն է։ Մեր վրա ՏՈՍ 1-ի ջերմաբալիստիկ հրթիռներ կրակող ու ֆոսֆորային արկեր օգտագործողի համար գազ կտրելը խաղուպար է։ Թշնամին նենգ է։ Եվ ի՞նչ, վախը մեծացնե՞նք։ Ո՛չ, բնականաբար, պետք է լուծումներ գտնենք։ Նոյեմբերի 9-ին պատերազմը չավարտվեց, ու դա չավարտվեց, քանի որ պահի թելադրանքով Ռուսաստանին նման դերակատարություն տալով, մենք մեզ դիրքավորեցինք նոր ու տևական ճգնաժամերի, ավելի մեծ ճգնաժամի առաջ կանգնեցինք, քան պատերազմն էր։ Հիմա մեզնից փորձում են կորզել մեր ողնաշարը՝ պետականությունը։ Ինչ անել. 1. Հնարավորինս արագ փորձել կարգավորել Արցախի գազի և այլ հումանիտար խնդիրները միջազգային հանրության (ԵԱՀԿ Մինսկի խումբ, ՄԱԿ, միջազգային այլ ատյաններ) հետ։ 2. Միջազգային գործընկերների հետ բանակցել Արցախում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ: 3. Մի քանի ուղղություններով նոր որակի հարաբերություններ է պետք կարգավորել: Փորձում են ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի հնարավոր պարտությունը ներկայացնել որպես Հայաստանի/Արցախի կորուստ, այո՛, կլինի, եթե Հայաստանը դոփի ռուսական ճահճում։ Իսկ ճահճից դուրս գալու ուղիները կան, որի արդյունքում ոչ միայն չենք կորցնի Հայաստանն ու Արցախը, ապա կբացվի զարգացման ու հզորացման նոր ուղիներ։ Հ. Գ. Երկար գրելու կամ խոսելու թեմա է։ Հետևողականորեն գրելու ու խոսելու եմ խնդիրների ու լուծումների մասին»։ Աղբյուրը` Դավիթ Սանասարյան |

«Առաջիկայում մեզ ակտիվ աշխատանք է սպասվում ԵԱՏՄ-ում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12411:30
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»
14605.06.2026, 09:00
«Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
26504.06.2026, 23:42
«Աղքատ ընտանիքները 0 դրամ են վաճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար». Նարեկ Կարապետյան
25804.06.2026, 23:30
«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով». Բորիս Տիտով
20604.06.2026, 01:12
«Սա պարզապես տնտեսական անկում չէ, սա գիտակցված ինքնասպանություն է»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
22604.06.2026, 00:36
