Հետհաշվարկն ավարտված է՝ Anonymous-ը հրապարակել է Nestle-ի տվյալների բազան
![]() Anonymous հաքերային խումբը կոտրել է աշխարհի խոշորագույն պարենային ընկերություններից մեկի՝ Nestle-ի տվյալների բազան՝ Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքը շարունակելու որոշման պատճառով՝ չնայած Ուկրաինայի դեմ պատերազմին։ Այս մասին հաքերները հայտնել են Twitter-ում։ Anonymous-ը նախօրեին սպառնացել էր Ռուսաստանի Դաշնությունում դեռևս գործող բոլոր ընկերություններին և տվել 48 ժամ՝ Ռուսաստանի Դաշնությունը լքելու համար, հակառակ դեպքում նրանք կդառնան հաքերների թիրախը։ Այսօր արդեն Anonymous թիմը հրապարակել է աշխարհի խոշորագույն պարենային ընկերության՝ Nestlé-ի տվյալների բազան՝ 10 ԳԲ արտահոսք՝ էլփոստի տվյալների, գաղտնաբառերի, Nestlé բիզնես-հաճախորդների և այլնի»,- ասել են հաքերները: Շվեյցարական Nestle՛-ն սննդի խոշորագույն ընկերություններից մեկն է, որը շարունակում է գործել Ռուսաստանում: 2020 թվականին այն վճարել է Ռուսաստանի բյուջեին 502 միլիոն դոլար: Nestle Corporation-ին են պատկանում մի շարք հայտնի ապրանքանիշեր՝ Nescafe, Nesquik, Kit Kat, Purina, Nuts, Fitness: Ընկերությունը հակաէթիկական չի համարում Ռուսաստանում աշխատելը և շարունակում է աշխատել այնտեղ, թեև նախկինում դադարեցրել է ոչ հիմնական ապրանքների ներմուծումն ու արտահանումը Ռուսաստան և դադարեցրել է կապիտալ ներդրումները ագրեսոր պետությունում։
|

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
