Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ռոսկոմնադզորն արգելափակել է Euronews հեռուստաալիքի կայքը

856
Երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ., 00:48
Ռոսկոմնադզորն արգելափակել է Euronews հեռուստաալիքի կայքը

Ռուսաստանում Euronews հեռուստաալիքի կայք մուտքը սահմանափակվել է Գլխավոր դատախազության որոշմամբ, հեռուստաալիքի ինտերնետային հասցեն ներառված է Ռոսկոմնադզորի կողմից արգելված տեղեկատվության ռեեստրում։

«Օտարերկրյա լրատվամիջոցները պարբերաբար հրապարակում էին ոչ հավաստի սոցիալապես նշանակալից տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության մասին, ինչպես նաև տեղեկատվություն, որը կոչ էր անում քաղաքացիներին մասնակցել սահմանված կարգի խախտմամբ անցկացվող զանգվածային (հրապարակային) միջոցառումներին Ռուսաստանի Դաշնության տարածքում», - պարզաբանել է «Ռոսկոմնադզորը»:

Մուտքը սահմանափակված է մարտի 21-ի որոշմամբ: