Կիևում գնդակոծության հետևանքով զոհվել է 65 քաղաքացի, շուրջ 300-ը՝ վիրավորվել
![]() Կիևում զավթիչների գնդակոծության հետևանքով 65 քաղաքացի է զոհվել, գրեթե 300-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Կիևի հրետակոծության սաստկացումը նպատակ ունի մարդկանց մեջ խուճապ ու անկայունություն սերմանել... Բայց խուճապ սերմանելու փոխարեն դա ավելի շատ ատելություն, զայրույթ և կատաղություն է առաջացնում»,- ասել է նա։ Կլիչկոն հավելել է, որ շատերն են դիմում իրեն և ասում, որ ոչ մի տեղ չեն գնա և զենք են խնդրում, քանի որ ցանկանում են պաշտպանել և վրեժ լուծել իրենց ավերված տների և սպանված խաղաղ բնակիչների համար։ Քաղաքապետը հիշեցրել է, որ զավթիչները ծրագրել են մի քանի օրում գրավել Կիևը, ինչը նրանց չի հաջողվել, հետևաբար, անզորությունից սկսել են ռմբակոծել խաղաղ բնակիչների տները։ «Այսօրվա դրությամբ մոտ 300 մարդ վիրավորվել է և գտնվում է հիվանդանոցներում, վիրավորվել է 16 երեխա, մահացել է 4 երեխա, մահացել է մեր քաղաքի 65 բնակիչ»,- ասել է Կլիչկոն։ |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
