Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Բրիտանիան պատրաստվում է ազգայնացնել «Գազպրոմ»-ի «դուստր» ձեռնարկությունը

770
Երկուշաբթի, 21 մարտի, 2022 թ., 19:36
Բրիտանիան պատրաստվում է ազգայնացնել «Գազպրոմ»-ի «դուստր» ձեռնարկությունը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է ժամանակավորապես ազգայնացնել Gazprom Marketing & Trading Retail Ltd ընկերությունը, որը բնական գազի մանրածախ առևտուր է իրականացնում Միացյալ Թագավորությունում: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Gazprom Marketing & Trading Retail Ltd-ն, որն ունի ավելի քան 30.000 բիզնես հաճախորդ, հատուկ կառավարման ռեժիմի ներդրման հիմնական թեկնածուն է»,- ասում է խնդրին ծանոթ աղբյուրը:

Bloomberg-ին չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ «Գազպրոմ»-ի ստորաբաժանումից։

Ռուսական հսկայի դուստր ձեռնարկությունը գազ է մատակարարում բրիտանական ձեռնարկություններին և պետական ​​կառույցներին, այդ թվում՝ Առողջապահության ազգային ծառայությանը։