ԱՄՆ-ը Մյանմայի զինվորականներին մեղադրում է ռոհինջաների ցեղասպանության համար
![]() ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եկել է այն եզրակացության, որ Մյանմայի զինվորականները ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ են իրականացնում ռոհինջա ժողովրդի դեմ։ «ԱՄՆ-ը եկել է այն եզրակացության, որ ի լրումն Հոլոքոստի, ցեղասպանություն է իրականացվել յոթ անգամ: Սա արդեն ութերորդ անգամն է: Ես որոշել եմ, որ Բիրմայի զինված ուժերի անդամները ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ են կատարել ռոհինջաների դեմ»,- ասել է Բլինքենը: Բազմաթիվ օրինակներ օգտագործելով՝ նա մեղադրել է Մյանմայրի զինվորականներին ռոհինջաների ջարդերի, նրանց գյուղերի ավերման, խոշտանգումների, բռնաբարությունների, փախստականների զանգվածային արտահոսք հրահրելու մեջ։ Բլինքենը նաև խոսել է տասնամյակների ընթացքում ռոհինջաների «ապամարդկայնացման և դիվացման», իրավունքների սահմանափակումների, սեգրեգացիայի և նրանց մայրենի լեզվով հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման դադարեցման մասին։ |

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
15104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
12604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
12704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
14704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
12803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
14003.11.2026, 12:54
