Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Առևտրի շրջափակում. Լեհաստանը նոր պատժամիջոցներ է պահանջում Ռուսաստանի նկատմամբ

1054
Շաբաթ, 19 մարտի, 2022 թ., 22:27
Առևտրի շրջափակում. Լեհաստանը նոր պատժամիջոցներ է պահանջում Ռուսաստանի նկատմամբ

Լեհաստանը կողմ է Ռուսաստանի առևտրային շրջափակմանը. Այս մասին այսօր հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

Նրա խոսքով՝ Վարշավան անհրաժեշտ է համարում ընդլայնել Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ներկայիս փաթեթը։ Այս առաջարկի մասին նա կհայտարարի մարտի 24-25-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ խորհրդի նիստում․ հայտնում է Deutsche Welle-ն։