Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Նավթահանքերի սպասարկման ևս մեկ հսկա դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում

1273
Շաբաթ, 19 մարտի, 2022 թ., 22:00
Նավթահանքերի սպասարկման ևս մեկ հսկա դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ընկերության հայտարարությունը, գրում է, որ նավթի հանքավայրերի սպասարկման միջազգային Baker Hughes ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում։

Բեյքեր Հյուզն ասել է, որ ընկերությունը կշարունակի պահպանել գործող միջազգային օրենքներն ու պատժամիջոցները, ինչպես նաև «ներկայիս պայմանագրային պարտավորությունները»: Կազմակերպության ներկայացուցիչներն ընդգծել են, որ նման որոշումը «հետևել է ընկերության տնօրենների խորհրդի ընդունած ներքին որոշմանը»։