Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք կանգնած ենք պարենային անվտանգության խնդրի առաջ». Արթուր Խաչատրյան

1086
Ուրբաթ, 18 մարտի, 2022 թ., 15:42
«Մենք կանգնած ենք պարենային անվտանգության խնդրի առաջ». Արթուր Խաչատրյան

«Խուճապը էմոցիոնալ մակարդակի էր իհարկե, շատ դեպքերում նաև սնուցվում էր, որպեսզի մարդիկ արագ գային, ինչ-որ բան գնեին: Բայց դե աչքը տեսածից է վախենում, փորձում էին իրենց ապահովագրել: Խուճապը, որ տարածված է ժողովրդի մեջ, արդարացված է»,- լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով պարենային ապրանքների թանկացման խնդրին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Խոսելով ներմուծման-արտահանման կարևորությունից՝ պատգամավորը նշեց, որ հիասթափված է իշխանությունների հնչեցրած պատասխաններից. «Մենք ունեք հսկայական ռեսուրսներ, որոնք չեն օգտագործվում: Որևէ խոսք չեղավ, թե հեռանկարային կտրվածքով՝ ինչ քայլեր է կառավարությունը պատրաստվում ձեռնարկել, որ մեր պարենային անվտանգության մակարդակը կարողանայինք մի քիչ բարձրացնել»,- ասաց Խաչատրյանը: