«Սա տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցություններից Հայաստանի դուրսմղման շարունակությունն է». Վ. Դավթյան
![]() Փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Երեկ Մոսկվայում կայացած ՌԴ էներգետիկայի ու Իրանի նավթի նախարարների հանդիպման գլխավոր հարցերից էր երկրների միջև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ձևավորումը՝ Ադրբեջանի տարածքով: Ու ոչ մի խոսք Հայաստանի մասին, թեև դեռևս 2016-ին նույն Իրանը, Ռուսաստանն ու Հայաստանը կնքել էին միջպետական պայմանագիր Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման վերաբերյալ: Այսպիսով, 2018-ից ի վեր Ադրեբջանի կողմից իրականացվող հետևողական էներգետիկ քաղաքականությունն արդեն այսօր շոշափելի արդյունքների է բերում: Ինչ խոսք, շաշափելի արդյունքների է բերում նաև հայաստանյան պսևդո-իշխանությունների կողմից որդեգրված հակաիրանական քաղաքականությունը՝ ոչ պակաս շոշափելի ռիսկեր ձևավորելով մեր ազգային անվտանգության համար: Ու այդ նույն պսևդո-իշխանությունների կողմից Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ժամկետները մինչև 2024թ. տեղափոխելն այդ դավադիր քաղաքականության ուղիղ դրսևորումներից է: Սա տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցություններից Հայաստանի դուրսմղման շարունակությունն է, այժմ արդեն՝ շատ ավելի վտանգավոր հետևանքներով»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
