Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Իտալական #Pirelli ընկերությունը սառեցնում է արտադրությունը Ռուսաստանում

702
Հինգշաբթի, 17 մարտի, 2022 թ., 23:24
Իտալական #Pirelli ընկերությունը սառեցնում է արտադրությունը Ռուսաստանում

Իտալական Pirelli ընկերությունը փաստացի սառեցնում է արտադրությունը Ռուսաստանում, հայտնում է Meduza-ն։

Այնուամենայնիվ, ընկերության երկու անվադողերի գործարանները՝ Կիրովում և Վորոնեժում, կշարունակեն աշխատավարձ վճարել աշխատակիցներին:

«Ռուսաստանում ներդրումները, բացառությամբ անվտանգության հետ կապված ներդրումների, կասեցվել են։ Ռուսաստանում գործարանների աշխատանքը աստիճանաբար կսահմանափակվի միայն այն գործունեությամբ, որն անհրաժեշտ է աշխատողների աշխատավարձերի և սոցիալական ծառայությունների ֆինանսավորման համար», - ասվում է ընկերության տարածված հայտարարության մեջ: