#Volkswagen-ը և #BMW-ն դադարեցրել են Եվրոպայում գործարանների աշխատանքը մասերի բացակայության պատճառով
![]() Եվրոպայում Volkswagen-ը և BMW ավտոընկերությունները որոշել են դադարեցնել որոշ գործարանների աշխատանքը, հայտնում է Financial Times-ը։ Այս քայլի պատճառը եղել է այն դետալների բացակայությունը, որոնք ներկրվել են Ուկրաինայից։ Մասնավորապես, էլեկտրական մալուխների ներմուծման ընդհանուր ծավալի մոտ հինգերորդ մասը մատակարարվել է այնտեղից։ BMW-ն և Volkswagen-ը ստիպված են եղել փակել գործարանները ամբողջ Եվրոպայում այն բանից հետո, երբ ռուսական ներխուժումը ստիպել է փակել ուկրաինական էլեկտրակայանները: Բացի այդ, ընկերությունները լուրջ դժվարություններ են ունեցել լոգիստիկայի կազմակերպման հետ կապված։ Այնուամենայնիվ, որոշ մատակարարների հաջողվել է վերսկսել իրենց աշխատանքը, և գերմանական Volkswagen-ը, ինչպես ասել է ընկերության գործադիր տնօրեն Հերբերտ Դիեսը, սկսել է փնտրել խնդրի լուծման այլընտրանքային ուղիներ, այդ թվում՝ չբացառելով սարքավորումները փոխելու հնարավորությունը: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
