«Փաստացի ԱՄՆ-ը և ԵՄ-ը Ռուսաստանի նկատմամբ իրենց պարտավորությունների դեֆոլտ են հայտարարել». Պուտին
![]() Սառեցնելով ռուսական պահուստները՝ ԱՄՆ-ն և Եվրոմիությունը փաստացի հայտարարեցին Ռուսաստանի հանդեպ իրենց պարտավորությունների դեֆոլտի մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ «Ռուսաստանի Բանկի արժութային պահուստների մի մասի սառեցման անօրինական գործողությունները խաչ են քաշում, այսպես կոչված, «առաջին կարգի ակտիվների» հուսալիության վրա: Փաստորեն, և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ը իրական դեֆոլտ են հայտարարել Ռուսաստանի հանդեպ իրենց պարտավորությունների մասով»,- ասել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով, այժմ աշխարհում բոլորը գիտեն, որ երկրի ֆինանսական պահուստները «կարելի է պարզապես գողանալ»։ Պուտինը նաև մեղադրել է Արևմուտքին ռուսական հասարակությունը պառակտելու, քաղաքացիական բախումներ ստեղծելու և «Ռուսաստանը ոչնչացնելու» փորձերի մեջ: «Ռուսաստանը երբեք չի լինի թշվառ և նվաստացած վիճակում: Մենք կպայքարենք Ռուսաստան լինելու և մնալու իրավունքի համար»,- հավելել է նա։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
