Ռուսաստանի խոշորագույն նավթային և այլ ընկերությունները՝ ԵՄ պատժամիջոցների տակ
![]() Եվրոմիությունը պատժամիջոցների նոր ցուցակներ է հրապարակել ռուսական ընկերությունների, ձեռնարկատերերի, պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների դեմ։ Պատժամիջոցների տակ գտնվող կառույցների ցանկում ներառված են Ռուսաստանի խոշորագույն նավթագազային ընկերությունները՝ «Ռոսնեֆտ»-ը, «Գազպրոմ Նեֆթ»-ը և «Տրանսնեֆտ»-ը: Դրանցից բացի, պատժամիջոցների ցանկը ներառում են հետևյալ ընկերություններ՝ «Օբորոնպրոմ», «Միացյալ ավիաշինական կորպորացիա», «Ուրալվագոնզավոդ», «Ալմազ-Անթեյ», «ԿամԱԶ», «Ռոստեկ», «Սևմաշ», «Սովկոմֆլոտ», «Միացյալ նավաշինական կորպորացիա»: Միաժամանակ Եվրոմիությունը չի արգելել նավթի, գազի և այլ օգտակար էներգակիրների առևտուրն այդ ընկերությունների հետ։ Այս կատեգորիաների ապրանքների համար պատժամիջոցների ցանկում բացառություն է նախատեսված։ «Արգելքը չի տարածվում այն գործառնությունների վրա, որոնք անհրաժեշտ են հանածո վառելիքի, մասնավորապես ածուխի, նավթի բնական գազի, ինչպես նաև տիտանի, ալյումինի, պղնձի, նիկելի, պալադիումի և երկաթի հանքաքարի ներմուծման կամ փոխադրման համար Ռուսաստանից կամ դրա միջոցով»,- ասվում է փաստաթղթում։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
