Հանրային սննդի օբյեկտներում այսօրվանից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը. ԱՆ
![]() ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը: Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում. . պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000–200 000 ՀՀ դրամ, . ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ: Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից: Հիշեցնենք, որ օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը՝ որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը»: Աղբյուրը` ՀՀ առողջապահության նախարարություն |

«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
12413.01.2026, 16:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
52512.01.2026, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
12012.01.2026, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
13812.01.2026, 12:12
«Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը». ՀՀ ԱՆ
20411.01.2026, 15:06
«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան
12809.01.2026, 12:30
