Վրաստանի իշխանությունները բացառել են ապրանքների դեֆիցիտը
![]() Վրաստանում սննդամթերքի պակաս չի լինի՝ չնայած Ռուսաստանից և Ուկրաինայից մատակարարումների դադարեցմանը, կիրակի օրը լրագրողներին ասել է փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։ «Վրաստանը ներկայում ունի հացահատիկի, ինչպես նաև այլ ապրանքների երկամսյա պաշար։ Հացահատիկը մեզ մոտ բերվում էր Ռուսաստանից և այլ երկրներից: Բարեբախտաբար, Վրաստանի դիրքն այնպիսին է, որ մենք կարող ենք հացահատիկ գնել այլ երկրներից, օրինակ՝ Ղազախստանից, սակայն այսօր Ռուսաստանից Վրաստան հացահատիկի արտահանումն արգելված չէ»,- ասել է Դավիթաշվիլին։ Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանը մշտապես հացահատիկ է ստանում ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից։ «Ներկայում արգելված է բազմաթիվ ապրանքների արտահանումը Ռուսաստանից Վրաստան, մենք դրանք կփոխարինենք Չինաստանից և այլ երկրներից բերված ապրանքներով»,- ասել է Դավիթաշվիլին։ Խոսելով վերջին օրերին Վրաստանում շաքարավազի և բուսական յուղի սպառողական պահանջարկի մասին՝ նախարարը նշել է, որ այս ոլորտներում նույնպես խնդիրներ չկան։ «Բնակչության կողմից այդ ապրանքների խուճապային գնումներ են եղել, բայց մենք ունենք անհրաժեշտ պաշար»,- ասել է փոխվարչապետը։ Նա չբացառեց, որ բնակչության շրջանում խուճապ է տարածվել Վրաստանի ներսում գործող որոշակի ապակառուցողական ուժերի կողմից։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
