Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

British American Tobacco-ն կլքի Ռուսաստանը

765
Ուրբաթ, 11 մարտի, 2022 թ., 21:24
British American Tobacco-ն կլքի Ռուսաստանը

Աշխարհի խոշորագույն ծխախոտ արտադրող ընկերություններից British American Tobacco-ն (BAT), որը հայտնի է Dunhill, Lucky Strike և Rothmans ապրանքանիշերով, կլքի Ռուսաստանը։ Այս մասին ասվում է բրիտանական ընկերության՝ այսօր երեկոյան տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։