Ռուսաստանում արտարժույթի կանխիկացման նոր սահմանափակումներ են սահմանվել
![]() Ռուսաստանի Բանկը նոր սահմանափակումներ է մտցրել արժույթի կանխիկացման համար՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Ռեզիդենտները, այսինքն՝ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, կարող են կանխիկ դոլար, եվրո, ֆունտ և ճապոնական իեն ստանալ 5 հազար դոլարից ոչ ավելի, հայտնում է BBC-ն։ Այդ գումարը նրանց կարող է հատկացվել միայն արտասահմանյան գործուղումների ծախսերը հոգալու համար, այն էլ՝ միայն «հատուկ դեպքերում՝ բանկի կողմից կարգավորող մարմնի պահանջով»։ Ոչ ռեզիդենտները, այսինքն՝ օտարերկրյա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ընդհանրապես չեն կարողանա կանխիկացնել փոխանցված արժույթը։ Սահմանափակումները կգործեն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը։ Ավելի վաղ Ռուսաստանի Կենտրոնական բանկը փաստացի արգելել էր փոխանակման կետերում կանխիկ արժույթի գնումը։ Ֆիզիկական անձինք, այսինքն հասարակ ռուսաստանցիները, կարող են իրենց քարտերից հանել ընդամենը 10 հազար դոլար: Եթե ցանկանում են հանել ավելի մեծ գումար, ապա պետք է դրանք փոխանակեն ռուբլով: Մինչև սեպտեմբերի 9-ը անհնար կլինի եվրո հանել ռուսական բանկերի հաշիվներից: Այսպիսով, Ռուսաստանի Կենտրոնական բանկը փորձում է արժույթը պահել երկրի բանկային հատվածում։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
